«Թուրքիայի նախագահի խոստովանությունը հունից հանել է Բաքվին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահի խոստովանությունը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու ու Արցախ ներխուժման գործում ուղիղ մասնակցություն ունենալու վերաբերյալ, հունից հանել է Բաքվին:
Ադրբեջանից մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, այն որակել են հիմքերից զուրկ, նշելով, որ Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ապահովել 44-օրյա պատերազմում:
Այստեղ նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարների համար իսկզբանե պարզ էր Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ ահաբեկիչների հավաքագրումից մինչև օպերացիաների պլանավորում, մշակում, որոշ զինատեսակների կիրառում և այլն:
Հիմա ո՞րն է խնդիրը, որ Բաքվից նյարդայնություն են դրսևորում. կոտրվում է քարոզչական այն հիմնասյուններից մեկը, թե իրենց բանակը մարտունակության այն մակարդակին է եղել, որ պատերազմ է հաղթել, սա այն դեպքում, որ մի կողմից Թուրքիայի մասնակցությունն է եղել, մյուս կողմից ՀՀ իշխանության նպատակային տապալումները:
Երկրորդ, Ադրբեջանը միշտ փորձել է կեղծ թեզեր շրջանառել, որ հայկական կողմը 90-ականների պատերազմն արտաքին օժանդակությամբ է հաղթել, իսկ հիմա նրա գլխավոր դաշնակիցը թեման Բաքվին է վերադարձնում:
Մի բան շատ ակնհայտ է. 2020 թվականին պատերազմն այսպիսի խայտառակ ելք չէր ունենա, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ այս հանձնողականների, պարտվողականների, հայրենավաճառների հավաքածուն»:

Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է
700:18
«Ռուբեն Ռուբինյանը «պռագոն» է իջեցրել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
2700:02
«Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ»․ Լևոն Ազիզյան
34Երեկ, 23:48
«Սա իմ հայրենիքն է, որտեղ այսօր անիշխանությունն ու քաոսը սպառնում են պետականությանը»․ Մետաքսե Հակոբյան
43Երեկ, 23:30
«Ցածր ինտելեկտով մարդիկ ոչնչացնում են այն ամենն, ինչ իրենց ինտելեկտից բարձր է»․ Արա Պողոսյան
50Երեկ, 23:12
«Դուք Ալիևի դրած սերմերը ջրում եք ձեր հայտարարություններով»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
65Երեկ, 22:48
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
71Երեկ, 22:30
«Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են»․ Ոսկան Սարգսյան
72Երեկ, 21:48