ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իրաքյան Fly Baghdad ավիաընկերության հեռացումը պատժամիջոցների ցանկից չի նշանակում Վաշինգթոնի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության փոփոխություն, հաղորդում է Fox News-ը։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության խոսնակը ընդգծել է, որ որոշումը չի նշանակում Իրանի կառավարության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), նրա «Ղոդս» ուժերի, ահաբեկչական կազմակերպություններ համարվող կազմակերպությունների կամ դրանց աջակցող անհատների նկատմամբ քաղաքականության փոփոխություն։
Գերատեսչությունը բացատրել է, որ Fly Baghdad-ի նկատմամբ պատժամիջոցները վերացվել են ստանդարտ վարչական ընթացակարգի շրջանակներում՝ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության վերանայումից հետո։ Միաժամանակ ավիաընկերությանը պատկանող երկու ինքնաթիռներ նույնպես հանվել են պատժամիջոցների ցանկից։
ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով՝ Fly Baghdad-ը ցույց է տվել, որ փոխել է իր գործունեության սկզբունքները, և այլևս հիմքեր չկան պատժամիջոցները պահպանելու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Fly Baghdad-ի նկատմամբ 2024 թվականի հունվարին՝ մեղադրելով ավիաընկերությանն ԻՀՊԿ-ին և դրա դուստր կազմակերպություններին Իրաքում, Սիրիայում և Լիբանանում աջակցելու մեջ։ Ընկերությունը հերքել է մեղադրանքները և ավելի ուշ հայտարարել իր գործունեության դադարեցման մասին։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
192Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
130523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60622.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49621.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49621.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125120.10.2026, 15:19