««Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում»․ Գարիկ Քեռյան
![]() 307 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 16:18 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր արաբական գարուն կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրոմայդանին: Այսինքն խորքային պատճառը ՌԴ կոշտ հակազդեցությունն է արևմտյան ներթափանցմանը իր ազդեցության գոտիներ: Ստացվում է շուրջ տաս տարի ձգվող ռազմաքաղաքական դիմակայություն, որն իր գագաթնակետին հասավ ուկրաինական լայնածավալ պատերազմով: Այս ճակատում ելքը դեռևս չի երևում, սակայն Իսրայել-Համաս պատերազմը Գազայի հատվածում և Հզբոլլահի ներգրավումը ակտիվ ռազմական գործողություններին, նրանց առաջնորդների սպանությունները մեծացնում են մերձավորարևելյան ճակատի կարևորությունը, տարածաշրջանը կանգնեցնելով լայնածավալ պատերազմի շեմին: Ինչպիսի իրադարձություններ կհաջորդեն մեկը մյուսին, դժվար է ստույգ կանխատեսել, սակայն կան գործոններ որոնք անպայման պետք է նկատի ունենալ, երբ փորձում ես կանխատեսումներ անել: Առաջին-«Երրորդ համաշխարհայինը» չի կարող ավարտվել որևիցե մի կողմի հաղթանակով, ինչպես եղավ առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ: Հակամարտ բլոկներում կան միջուկային տերություններ, որոնք պարզապես չեն կարող պարտվել որովհետև ունեն ողջ երկրագունդը ոչնչացնելու ջերմա-միջուկային պոտենցիալ: Առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ, դա աշխարհի նոր բաժանումն է՝ ՌԴ, ԵՄ/ԱՄՆ, Չինաստան ազդեցության գոտիներով, Ճապոնիայի, Հնդկաստանի և մի քանի այլ տնտեսական ուժեղ խաղացողների շահերի հաշվարկով: Երկրորդ-Մերձավորարևելյան ճակատում թեժացումը մարտահրավերներ առաջ կբերի և ՌԴ-ի և հավաքական Արևմուտքի համար: Նրանք ստիպված նոր բեռի տակ են ընկնելու այս տարածաշրջանում իրենց դաշնակից-կողմնակիցներին պաշտպանելու համար: Ռուսաստանը՝ Սիրիային և Իրանին, Արևմուտքը՝ Իսրայելին: Երրորդ-ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձել է հակաիսրայելական ճակատի ակտիվ դերակատար, որն ստեղծել է անտրամաբանական և հակասական իրավիճակ: Երրորդ-Իրանի նոր գործադիր իշխանության ղեկավար նախագահ Փեզեշքիանը լինելով բարեփոխիչների քաղաքական թևի առաջնորդ ի սկզբանե հաղթեց ընտրություններում Արևմուտքի հետ առճակատմանը վերջ տալու մասին իր քաղաքական պլատֆորմի շնորհիվ, ի տարբերություն ավիովթարից զոհված Ռայիսի/Աբդոլահիան քաղաքական դիրքորոշման: Չորրորդ-Տարածաշրջանի հզոր դերակատարներից Սաուդյան Արաբիան, ինչպես տեսնում ենք, առանձնակի պատերազմական հռետորաբանությամբ հանդես չի գալիս: Իմ տպավորությամբ արաբական աշխարհում ոչ բոլորն են ոգևորված իրանական հովանավորությամբ Համասի և Հզբոլլահի ռազմաշունչ գործունեությամբ և հազարից ավելի իսրայելցիների սպանությամբ և պատանդառությամբ, որն ըստ էության ոչինչ չտվեց Գազայի ժողովրդին: Հինգերորդ-Եգիպտոսը և Հորդանանը ճանաչել են Իսրայել պետությունը, այդ ուղու վրա են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, որոնց համար նպաստավոր չէ Եմենի հուսիթների գոծունեությունը կրկին իրանական հովանավորչությամբ: Վեցերորդ-Հստակ երևում է, որ պատերազմի ծավալմամբ շահագրգռված չեն Պեկինում, Տոկիոյում և Դելիում, որոնց տնտեսական-էներգետիկ շահերը պահանջում են խաղաղ-համագործակցային պայմաններ տնտեսական ծավալման և ազդեցության տարածման համար»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
