Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
217
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 10:42

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը, ըստ ԲԴԽ որոշման, կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Դոլմազյանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավորն է։ Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը։

Համաձայն միջնորդության, դատավորը շուրջ մեկ տարի առաջ կայացրել էր ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի մասնակցությունն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին թույլատրել էր կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման և վերջինը հնարավորություն էր ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնել մորը։