Կրակոցներ՝ Արարատի մարզում. կասկածյալն ավագանու անդամ է

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ: Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:
Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցի 46 հասցեում գործող գարեջրատանը Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել են Ա. Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնեմոթորաքա աջից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս պահին ոստիկանները որոնում են կասկածյալին, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է և Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է:

«44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության». ՆԳՆ ոստիկանություն
4413:12
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
13712:24
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ
9110:18
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում
9609:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սարատովի մարզում գտնվող «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա
339Երեկ, 12:36
Ստամբուլում փրկել են հեղեղի մեջ հայտնված կնոջը (տեսանյութ)
344Երեկ, 12:18
Չիլիի մայրաքաղաքում հորդառատ անձրևների հետևանքով 40 000 տուն մնացել է առանց էլեկտրականության (տեսանյութ)
470Երեկ, 11:00
Դանակահարություն՝ Երևանում
204Երեկ, 10:30