«12-ամյա երեխան Երևանի թիվ 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի». Ինեսսա Վարդանյան

Փաստաբան Ինեսսա Վարդանյանը հայտնում է. «12-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ, մարմնի վրա ցուցափայտի հարվածի հետքեր…
Դպրոցի տնօրեն Մարիաննա՛ Ավագյան, հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ ի՞նչ եք արել երեխայի անվտանգությունն ապահովելու համար՝ բացի դպրոցը փոխելու առաջարկից, ի՞նչ կոնկրետ միջոցներ եք ձեռնարկել բռնությունը կանխելու և երեխային պաշտպանելու ուղղությամբ, դիմե՞լ եք արդյոք իրավասու մարմիններին...
Դպրոցում երեխայի անվտանգության ապահովումը ձեր հայեցողության հարցը չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն, որի անտեսումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է արժանանա իրավական խիստ գնահատականի՝ պատասխանատվության բոլոր հետևանքներով։
Ի դեպ, միջադեպերից մեկի գլխավոր հերոսը ուսուցչուհիներից մեկի թոռն է։ ԴԵՌ այսքանը…
Հ․Գ․ Ծնողը հայտնեց նաև, որ երեխան մի քանի օր է հրաժարվում է դպրոց գնալ...իսկ դպրոցից որևէ մեկը կապ չի հաստատել»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36