«Ինձ լուրեր են հասել, որ Փաշինյանն ուզում է թեքվել Պուտինի կողմը»․ Էդուարդ Շարմազանով

«Ես չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում ում ինչ է խոսք տվել։ Ես չեմ բացառում, որ նա թուր-թվանքային իրավիճակում ում ինչ ասես խոսք է տվել, միայն թե իր աթոռը պահի»,- «Նյուզ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ Փաշինյանն իր աթոռի համար պատրաստ է բոլորին մատաղ անել․ «Իր աթոռը պահելու համար օրը 20 անգամ ասում էր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, հիացած եմ ձեր՝ խնդիրները լուծելու օպերատիվությամբ։ Մինչև 2022թ․ ապրիլ հիացած էր, հետո հիացավ Շառլ Միշելով, հետո՝ Էրդողանով, Մակրոնով։ Հիմա էլ ականջիս լուրեր են գալիս, որ էլի Վլադիմիր Վլադիմիրովիչի կողմն է ուզում թեքվել՝ փուռը տալով իր թիմին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլորին մատաղ անել՝ և՛ ներսում, և՛ դրսում, միայն թե իր աթոռը պահի։ Դրա համար չեմ բացառում, որ ինչ-որ փուլում ականատես լինենք պատերազմով պայմանավորված ինչ-որ մի բան վերցնելուն»,- ասել է Շարմազանովը։

«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
2609:36
«Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի»․ Արա Պողոսյան
4609:18
«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
12102:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
13600:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
21400:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
13900:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
113Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
98Երեկ, 23:18