Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզի Տոլորս գյուղում

Օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով՝ տուժածներ չկան: Պարզվել է, որ կրակը բռնկվել է նաև անասնագոմում, որն ամբողջությամբ այրվել է: Ներսում՝ 2500 հակ անասնակեր և անասնագոմին կից 1000 հակ անասնակեր, անասնագոմի ներսում ծխահարվել սատկել են 8 ցուլ և 16 հորթ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: Այս պահին հրշեջները գյուղացիների հետ շարունակում են աշխատանքները, քանի որ կրակը դեռ չի մարվել և կան թաքնված օջախներ, որտեղ հնարավր է կրակ լինի:
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սևանի գերեզմանատանը՝ մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
134Երեկ, 18:36
Մալաթիա-Սեբաստիայում խաղահրապարակի սղարանը վնասվել է, երեխան ընկել (տեսանյութ)
118Երեկ, 13:42
Պակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 40 զոհ
254Երեկ, 13:30
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում (տեսանյութ)
142Երեկ, 12:54
Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի (լուսանկար)
250Երեկ, 12:00
Հունաստանի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
45102.07.2026, 16:46
Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր (տեսանյութ)
36002.07.2026, 10:23
Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում
19502.07.2026, 09:42