«Ինչ Արցախը չկա, առևտուրը մեռել է»․ գյուղացիները՝ Վարդան Ոսկանյանին

960
Կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ., 12:00
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Արտաշատ չհասած ճանապարհին բանջարեղեն են վաճառում։ Կանգնում եմ, սովորական մշակ մարդիկ են, իրենց դաշտի բերք ու բարիքն են վաճառում, ճանաչում են, զրույցի ենք բռնվում։
«Ոսկանյան ջան, ինչ Արցախը չկա, առևտուրը մեռել է։ Արցախ գնացողները կանգնում էին, արկղերով էին առնում ամեն ինչ։ Հիմա անցնողները կիլո-կիլո են առևտուր անում, մնացածն էլ արևի տակ փչանում է։ Արցախը մենակ հող չէր, ամեն ինչ էր՝ տնտեսություն էր, առևտուր էր, հիմա նոր ենք հասկանում արժեքը»,- սրտնեղած խոսում են մարդիկ։
Սա «Արցախը տանք, որ լավ ապրենք» ստահոդ պնդման ուղղակի ջախջախումն է նաև հասարակ մշակ մարդու կողմից և հույս առ այն, որ ճիշտ գաղափարական աշխատանքի դեպքում Արցախի վերաազատագրման միտքը հնարավոր է ընկալելի դարձնել հանրության բոլոր շերտերին»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
158416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202110.11.2026, 19:37