«Երևի հայկական պոռոտախոսությունից ամենաշատը Թեհրանում են ձանձրանում». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերն ասում են, որ ԼՂ օկուպացիան ձեռնտու է Իսրայելին՝ Իրանի դեմ հետախուզական տեղեկություններ հավաքագրելու, անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնելու համար: Այդ դեպքում Իրանը ԼՂ օկուպացիայով շահագրգռված չպետք է լիներ, չէ՞: Բայց փաստ է, որ Իրանի հոգեւոր առաջնորդը հի՜ն, բարի՜, Հայաստանի հաղթական դարաշրջանում՝ 2010թ-ին «ֆեթվա» է արձակել, որ «Ղարաբաղը իսլամի հող է և նրա ազատագրման համար զոհվածը դրախտ կգնա»: Ի գիտություն. Իրանի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը որոշում է հոգեւոր առաջնորդը: Բայց վերադառնանք մեր «ոչխարներին». և ենթադրենք, որ իրոք արաքսամերձ տարածքներում մենք նաև Իրանի անվտանգությունն էինք պաշտպանում: Չէ՞ր կարելի դա լուռ անել: Ոչ թե ամեն «ծծկեր» քաղաքական գործչի բերանում լեզու դրվեր, թե բա՝ Իրանը թույլ չի տա, որ Իսրայելը մտնի իր թիկունք: Փաստացի թույլ տվե՞ց: Ի՞նչ է ստացվում: Երկու տարբերակ. կամ Իրանը թույլ է, Իսրայելի դեմ անօգնական, կամ իրեն էլ է պետք, որ արաքսամերձ տարածքներն Ադրբեջանը հսկի: Երևի հայկական պոռոտախոսությունից ամենաշատը Թեհրանում են ձանձրանում: Կամ էլ հայկական դեգեներատությունից զարմանում»:

«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
018:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
2917:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
8217:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
3417:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
7117:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4617:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4117:12
«Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին․ բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա»․ Անդրանիկ Թևանյան
4317:06