Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մայթն անանցանելի է քաղաքապետարանի ենթակաների պատճառով». Էդուարդ Հայրումյանը` Փաշինյանին

«Մայթն անանցանելի է քաղաքապետարանի ենթակաների պատճառով». Էդուարդ Հայրումյանը` Փաշինյանին
214
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 02:00

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Երեկ Նիկոլ Փաշինյանը պատմում էր մայթերի մասին իր անձնական պատկերացումները՝ որտեղ զավթված մայթերի պատասխանատուների առաջին 2 տողում սովորական քաղաքացիներն են և նոր 3-րդ տեղում պետական (հարկադրական) մարմինները։
Ես փորձեցի այսօր մի փոքրիկ օրինակով ցույց տալ, թե ինչ վիճակում է Բաղյան փողոցի մայթին պետական մարմինների անգործության պատճառով։
Այս փողոցի մի քանի հարյուր մետր մայթը մոտ 7 հատվածում անանցանելի էր, բոլոր դեպքերում էլ պատասխանատուն (եթե կուզեք մեղավորը) Երևանի քաղաքապետարանի ենթակա այս կամ այն պաշտոնյան է»։