Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի և Շիրակի մարզպետի պաշտոնում:
Հարությունյանը իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ նա տարվա սկզբում հայտարարագրել է 3 անշարժ գույք, բոլորը Գյումրիում. դրանցից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում, որը գնել է 1991 թվականին: Երկրորդը՝ անհատական բնակելի տուն՝ կառուցված իր իսկ հողի վրա 2018 թվականին և հողամաս, որը ձեռք է բերվել 2010 թվականին:
Հաշվետու տարվա վերջում նույն անշարժ գույքերը պահպանվել են:
Հարությունյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականին, երբ պաշտոնյա էր: Նույն տրանսպորտային միջոցը պահպանվել է հաշվետու տարվա վերջում:
Հովհաննես Հարությունյանի բանկային հաշիվներից երկուսի մնացորդը տարվա սկզբում եղել է 0 դրամ, որոնցից մեկը տարվա վերջում ավելացել է՝ հասնելով 150.000 դրամի:
Իսկ մյուսում տարվա սկզբին եղել է 1100 դրամ, որը հաշվետու տարվա վերջում զրոյացվել է:
ՏԿԵՆ-ի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 539 հազար դրամ, որից 15 մլն 46 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 490.000 դրամը՝ փոխանցում «Ինեկոբանկ»-ից։
Հարությունյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 330 հազար դրամ՝ իր 5 վարկերը միասին վերցված:
Հարությունյանի վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն դրամ:
Հիշեցնենք, որ նա, ի թիվս այլ գործերի, զբաղված է նաև հանքավայրերի գործունեության համակարգմամբ. որպես փոխնախարար լավ է վաստակում:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04