«Մեկ ամիս երեխաս պահվել է «մորգ»-ում, որ գանք, հասնենք»․ Հելեն Դադայանի ողբերգական մահից անցել է մեկ տարի
![]() 361 Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 11:36 «Դա ամենամեծ ողբերգությունն էր մեր կյանքի, բառերով ո՞նց նկարագրեմ ապրումներս։ Սև օր էր»,- «Մեդիահաբ»-ին ասել է Արցախի Ճարտարից տեղահանված Ալվարդ Դադայանը։ Հելենը սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ամիսներ շարունակ կտրված էր ընտանիքից։ Շրջափակման 9-րդ ամսում Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Մարտունու ամբողջ շրջանը Ստեփանակերտից կղզիացած մնաց մեկ շաբաթ։ Գաղթի համար ճանապարհը դեպի Հայաստան բացվելուց հետո՝ ի վերջո Դադայանների ընտանիքը ևս տեղափոխվեց։ «Մեքենան թողեցինք Արարատում, մեր ծանոթներից մեկի մեքենայով հասանք Երևան, որ մասնակցենք մեր աղջկա հոգեհանգստին։ Հելենի մարմինն արդեն տեղափոխել էին Երևան։ Մեկ ամիս երեխաս պահվել է «մորգ»-ում, որ գանք, հասնենք։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին նրան հուղարկավորեցինք Դավթաշենի գերեզմանատանը։ Լացելու տեղ ունեմ, բայց առանց Հելենի կիսատ ենք, այնքան դժվար է, ոչ ոք չի հասկանա մեզ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
