«Պետք է աշխատել հակառակորդի ծրագրերը խափանելու ուղղությամբ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 397 Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 16:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Վերադառնանք Զանգեզուրի հարցին. այստեղ, առաջին հերթին, հարկ է հիշել. Արևմտյան Զանգեզուրի հողերը Հայաստանին հանձնելը բացահայտ անարդարություն էր և՛ Ադրբեջանի՝ որպես պետության, և՛ ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Եվ այս անարդարությունը պետք է շտկվի։ Եվ դա կարվի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ մենք կվերադառնանք Զանգեզուր։ Ե՞րբ և ինչպե՞ս։ Պետության ղեկավարը դա լավ գիտի և իր քաղաքականության մեջ շատ կարևոր տեղ է հատկացնում այդ ռազմավարությանը։ Նախագահ Իլհամ Ալիևն ինքը կորոշի այս հարցը, ուստի խառնվելու կարիք չկա»։ Սա հատված է Ադրբեջանի պետական գերատեսչությունների կողմից կառավարվող կայքերից մեկի այսօրվա հրապարակումից, որը գալիս է փաստելու, որ Ադրբեջանը ոչնչից չի հրաժարվել և պատրանքներով ապրել պետք չի, այլ պետք է հստակ հասկանալ հակառակորդի ծրագրերն ու աշխատել դրանք խափանելու ուղղությամբ։ Իսկ թե ինչու է Ադրբեջանն ասել, որ ապաշրջափակման հարցերը դուրս են թողնվում այսպես կոչված «խաղաղության պայմանագրից», ապա դրա պատասխանը պարզ է։ Նախ, Ադրբեջանի համար այդ թուղթը կարևոր չի, իրենք հստակ ցույց են տվել, որ իրենց պետք է գործընթաց, որից շահում են առավելագույնը։ Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանը, ապա այստեղ բարդ աշխարհաքաղաքական պայքար է․ Ադրբեջանն էլ վաղուց հասկացել է դա և փորձում է այդ ամենից մաքսիմալ օգուտ քաղել՝ չգնալով առճակատման այն դերակատարների հետ, որոնցից վտանգ է զգում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
