Louis Vuitton-ի սեփականատերն այլևս աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում չէ

Ֆրանսիական LVMH (LVMH Moët Hennessy - Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից և զբաղեցրել 4-րդ տեղը՝ զիջելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալները։
Ըստ այդ տվյալներ՝ Բեռնար Առնոյի կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար։ 3-րդ տեղում է Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար։ Մեկ օր առաջ Առնոյի և Ցուկերբերգի կարողությունը կազմել է համապատասխանաբար 184 և 183 մլրդ դոլար։ 2-րդ տեղում է ամերիկյան Amazon օնլայն խանութի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Նրա հարստությունը գնահատվում է 193 մլրդ դոլար: Իսկ առաջատարը շարունակում է մնալ ամերիկացի գործարար Իլոն Մասքը։ Մասքի կարողությունը գտնվում է 235 մլրդ դոլար։ 5-րդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (կարողությունը՝ 154 մլրդ դոլար)։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
158416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202110.11.2026, 19:37