«Հայկական կողմի խոստովանությամբ՝ տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, այսօր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն ադրբեջանցիների կողմից փակված հայկական ճանապարհին։ Լավ է, որ վերջապես հիշեցիք։ Բայց աղավաղված, առանց վերլուծելու։ Նախ, այդ ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020թ դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ։ Այն ստորագրել են Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրվել է ՊՆ-եր Հարությունյանի և Հասանովի կողմից)։ Հայկական կողմի խոստովանությամբ, այդ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը։ Բնականաբար ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դոբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։ Սակայն Ադրբեջանը արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։ Ռուսներն անելիքից զրկվեցին, իսկ 2024-ի սկզբներին Հայաստանը խնդրեց նրանց լքել տարածքը։ Տարօրինակ է, որ այդ օրերին (2020-ի վերջ) դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա.Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին»։

«60 մլն դոլարի խախտում թույլ տված Արմեն Սարգսյանը ֆռֆռում է Լոնդոնում, իսկ «Տոյոտա Արմենիա»-ին հողհատկացում կատարած Քոչարյանը բանտում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
2010:36
«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան
3310:12
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
13509:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
11803:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
19501:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
144Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
274Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
277Երեկ, 11:12