Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը նման ապատեղեկատվություն է տարածում երկու նպատակով». Սուրեն Սուրենյանց

«Ադրբեջանը նման ապատեղեկատվություն է տարածում երկու նպատակով». Սուրեն Սուրենյանց
328
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 10:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանը, որպես կանոն, նման ապատեղեկատվություն է տարածում երկու նպատակով՝ կամ մտադիր է նոր էսկալացիայի դիմել, կամ էլ՝ մտադիր է Հայաստանին հերթական զիջումների հակել՝ պատերազմի սպառնալիքով»: