Լիբիայի Կենտրոնական բանկը դադարեցրել է աշխատանքը տնօրենի առևանգման պատճառով

Լիբիայի Կենտրոնական բանկը հայտարարել է աշխատանքի դադարեցման մասին՝ անհայտ անձանց կողմից բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի տնօրենին առևանգելու պատճառով։
Լիբիայի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչության տնօրեն Մուսաբ Մուսալլիմին առևանգել են իր տնից անհայտ ուղղությամբ կիրակի առավոտյան։ Նշվում է, որ բանկի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների էլ սպառնացել են առևանգել։ «Բանկն ընդգծում է, որ դադարեցնում է բոլոր գերատեսչությունների և համակարգերի գործունեությունը և աշխատանքը չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Մուսաբ Մուսալիմը չի ազատվել և չի վերադարձել աշխատանքի»,- ասվում է Լիբիայի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
Լիբիայում երկու կառավարություն կա, որոնք չեն ճանաչում միմյանց. առաջինը՝ Ազգային միասնության կառավարությունը (GNU), որն աջակցում է ՄԱԿ-ին և գլխավորում է Աբդելհամիդ Դբեյբահը, գործում է Տրիպոլիում։ Երկրորդը, որին վերապահված են Ներկայացուցիչների պալատի լիազորությունները, գտնվում է Բենգազիում և գլխավորվում է Ուսամա Համադի կողմից:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարեց գործել՝ որպես մեկ պետություն։

Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
251Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
378Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
161Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
296Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
151Երեկ, 11:48
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկն աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել
22616.10.2026, 23:00
Մոսկվան սնուցող նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն ԱԹՍ-ի հարձակումից հետո
41316.10.2026, 22:12
«Էրեբունի» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
22716.10.2026, 19:36