Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա Վլադիմիր Պուտինի յոթերորդ այցն է Բաքու»․ Սուրեն Սուրենյանց

«Սա Վլադիմիր Պուտինի յոթերորդ այցն է Բաքու»․ Սուրեն Սուրենյանց
212
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 08:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինն իր պաշտոնավարման շրջանում ոչ մի անգամ Բաքու չի այցելել:
Սա Վլադիմիր Պուտինի յոթերորդ այցն է Բաքու:
Այս տարի Պուտինն ու Ալիևը հանդիպում են երրորդ անգամ:
Պուտինի այցն, իհարկե, նպաստելու է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացմանը, բայց պրիմիտիվ կլինի խոսել Ադրբեջանի քաղաքականության շրջադարձի մասին: Ինչպես դիպուկ նկատել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Ադրբեջանը չի շտապում «վերջնական ընտրություն» կատարել Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլ ակտիվ քաղաքականությամբ բոլորի համար մեծացնում է իր ռազմավարական նշանակությունը»: