«Երեկվանից Ադրբեջանը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 291 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 11:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկվանից Ադրբեջանը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում մի շարք տելեգրամյան ալիքներով գրելով՝ «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի»։ Հրապարակումներից մեկում մատնանշում են Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի տարածքում կառուցվող զորամասը։ Այդ հրապարակումներից հետո երկու անգամ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ Մեկը տարածվեց երեկ երեկոյան, մյուսը՝ այսօր առավոտյան։ Այս քարոզչական արշավը ու ապատեղեկատվական գրոհները շարունակվում են մոտ մեկ ամիս, բայց ՀՀ ՊՆ-ն միայն զբաղված է դրանք ժխտելով, իսկ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի մասին հայտարարություններ չի անում, որ հստակ քաղաքական գնահատական հնչեցնի։ Ադրբեջանը դեռևս տրամադրություններ է շոշափում, և միակ բանը, որ տեսնում է այն է, որ Հայաստանի ղեկավարությունը բացի հեծանիվի ու խաշլամայի մասին քննարկումներից այլ բանի ունակ չէ․․․Մինչդեռ կոմպետենտ ղեկավարման պարագայում Ադրբեջանի ամեն քայլ կարելի էր ուղղել իր դեմ։ Զուտ մի օրինակ՝ Ադրբեջանը մինչ այսօր մոտ 60 համատեղ ու անհատական զորավարժություն է արել, ինչո՞ւ հայկական կողմը երբեք դրա մասին չի խոսում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
