ՔՊ-ականը «երեսփոխան» բառից իրարանցման մեջ է ընկել, քրքրել՝ «գուգլը»․ «Հրապարակ»
![]() 192 Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Կապանի տոնի առիթով՝ օգոստոսի 18-ին, ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ: Ներկա են եղել Շանթ Հարությունյանը, որի «Շանթ դաշինք» կուսակցությունը մասնակցում էր Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ-ական, կապանցի Արսեն Քարամյանն է ներկա եղել, ով արժանացել է պատվոգրի ու հուշամեդալի: Սյունիքից ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն են մասնակցել: Մինչդեռ հաջորդ օրը ՔՊ-ն մեծ կազմով մեկնել է Քաջարան: Քաջարանում է եղել նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, բայց նա հանդիսավոր միջոցառումներից հետո չի մնացել խնջույքին, հեռացել է։ Ի դեպ, ուշագրավ պատմություն պատմեցին՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը Կապանում իր հոգևոր մաղթանքի ժամանակ «հարգելի պատգամավորներ»-ով է դիմել ընդդիմադիրներին, փոխարենը Քաջարանում ՔՊ-ականների գերակայությունը տեսնելով՝ հնչեցրել է «երեսփոխաններ» բառը, որը Նարեկ Ղահրամանյանն ընդունել է որպես վիրավորանք և քրքրել է «Գուգլը», որ տեսնի, թե այդ բառի բուն նշանակությունը որն է: Ապա թեթևացած՝ կողքին նստած Արմեն Խաչատրյանին հանգստացրել է, թե վիրավորական բառ չէ, մեզ այդպես էլ են դիմում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
