«Որքա՞ն կպահպանվի Թուրքիայի և Ռուսաստանի սառնությունը»․ Հակոբ Բադալյան
![]() 199 Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 09:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը «Պուտինի Բաքու այցի ֆոնին, որն անցկացվում է ընդգծված ջերմ անտուրաժով, Ռուսաստանում փոխարտգործնախարար Գալուզինն ընդունում է Մոսկվայում Անկարայի դեսպանին՝ դեսպանի նախաձեռնությամբ, և հանդիպման ընթացքում ասում է, որ Թուրքիան պետք է հրաժարվի «հավաքական Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց»: Այդ հաղորդագրությունը տարածել է ՌԴ ԱԳՆ-ն, այսինքն դա պաշտոնական լուր է: Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերության տեղատվության, նկատելի սառնության մասին խոսում եմ արդեն ամիսներ ի վեր: Ի դեպ, ուշադրության եմ արժանացրել հենց այն հանգամանքը, որ Պուտինը արդեն ավելի քան մեկ տարի չի արդարացնում Անկարա այցի Էրդողանի սպասումը, բայց հաշված օրերի ընթացքում կայացնում է Բաքու այցելելու որոշում և այցը տեղի է ունենում այն էլ Պետական այցի ձևաչափով: Ընդ որում, նշվում է, թե Պետական այցը կազմակերպվում է շատ վաղուց, հետևաբար Պուտինի այցը կազմակերպվել է վաղուց: Համաձայն չեմ: Պուտինի այցի մասին խոսք իսկ չի եղել այսքան ժամանակ: Ապրիլին Մոսկվա է այցելել Ալիևը, հուլիսին նրանք հանդիպել են Աստանայում, և խոսք անգամ չի եղել Բաքու սպասվող այցի մասին: Ավելին, եթե չի դավաճանում հիշողությունս, անգամ չի եղել հրավերի վերաբերյալ տեղեկություն: Այցերը կարող են կազմակերպվել ինչպես շաբաթներ և ամիսներ, այնպես էլ օրեր, այստեղ ձևաչափը ըստ էության կապ չունի: Տարբերվում են արարողակարգի ծավալները, իսկ դա մեծ հաշվով տեխնիկական աշխատանք է: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այդտեղ էլ ամեն ինչ հարաբերական է, նայած, թե ինչն է այցի բուն նպատակը և շեշտադրումը: Պետական այցի ձևաչափ է ընտրվել հենց դրա քաղաքական բովանդակությունն ընդգծելու համար: Հատկանշական է, որ Պուտինի այցի շեմին Ալիևին է զանգահարում Էրդողանը, ինչը ևս վկայում է, որ այցը կազմակերպվել է օրերի ընթացքում, այլապես Էրդողանը կհաղորդակցվեր Ալիևի հետ այսպես ասած «անշտապ»: Որքա՞ն կպահպանվի Թուրքիայի և Ռուսաստանի սառնությունը կամ տեղատվությունը: Շփումներ իհարկե կլինեն, սակայն այստեղ գլխավոր ցուցիչը թերևս Պուտինի այցն է Անկարա: Էրդողանը նրան սպասում է դեռևս 2023 թվականի ամռանից: Բայց հենց այդ ժամանակից էլ ըստ էության Թուրքիան խախտեց այն բալանսը, որի վրա խաղում էր ԱՄՆ ու Ռուսաստանի միջև: Բայց, հիմա արդեն բալանսը վերականգնելը լինելու է քիչ: Համենայն դեպս, այդ ընթացքում ի հայտ են եկել նոր ու էական հանգամանքներ: Ի հայտ է եկել Օրբանը՝ իր եվրոպական աջերի նախաձեռնությամբ, Ալիևը՝ իր կովկասյան առաջատարի հավակնությամբ, և հեռացել է Բայդենը, զգալի անորոշություն հաղորդելով ԱՄՆ նախագահի ընտրությանը (որովհետև Բայդենի մնալու պարագայում հստակ էր, որ հաղթելու է Տրամպը): Թուրքիան հունիս-հուլիսին փորձեց խաղալ հայ-թուրքական թեմայի վրա, և ըստ երևույթին դրա շնորհիվ կարողացավ դառնալ ռուս-ամերիկյան մեծ փոխանակման հարթակ՝ Ստամբուլում տեղի ունեցավ աննախադեպ մասշտաբի փոխանակում ձերբակալվածների միջև: Բայց, չէր հասցրել Թուրքիան «վայելել», տեղի ունեցավ Կուրսկը, Ռուսաստանի նախագահը մեկնեց Բաքու, իսկ ԱՄՆ պետքարտուղարը՝ Մերձավոր Արևելք»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
