Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ոչ մեկին չթվա, թե կարող են ՀՀ-ի հետ խոսել այնպես, ինչպես Փաշինյանի հետ»․ Հայկ Մամիջանյան

«Ոչ մեկին չթվա, թե կարող են ՀՀ-ի հետ խոսել այնպես, ինչպես Փաշինյանի հետ»․ Հայկ Մամիջանյան
333
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 15:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք»:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն լրատվականներից մեկին տված հարցազրուցում ասել էր․ «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանին»։

Աղբյուրը`   Հայկ Մամիջանյան