Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վերջում գալիս է հերթական արհավիրքն ու խայտառակությունը». Էդմոն Մարուքյան

«Վերջում գալիս է հերթական արհավիրքն ու խայտառակությունը». Էդմոն Մարուքյան
308
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 23:18

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ «փորձագետները» եթերներում պատմում են, թե այս պահին Ալիևն ավելի վատ վիճակում է քան Հայաստանը:
Սա ի՞նչ է, եթե ոչ մեր ժողովրդին շարունակել խաբել, հերթական տխմարությունները սնուցել, ցանկալին իրողությունների տեղ ներկայացնել, էմոցիան, սերը և ատելությունը՝ որպես քաղաքական միտք ձևակերպել...
Վերջում գալիս է հերթական արհավիրքն ու խայտառակությունը: Մենք դա տեսել ենք և այլևս չենք ուզում տեսնել»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան