Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մենք միշտ Ադրբեջանից մի քանի քայլ ետ ենք մնում». Էդմոն Մարուքյան

«Մենք միշտ Ադրբեջանից մի քանի քայլ ետ ենք մնում». Էդմոն Մարուքյան
257
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 00:12

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:

? Դեռ ամիսներ առաջ էի կանխատեսել, որ Ադրբեջանը ԲՐԻՔՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու և անդամագրվելու է վերջինիս: Դրա համար առաջարկում և լոբբինգ էի անում, որ Հայաստանն ավելի շուտ դիմի և օգտագործի իր կապերը ՌԴ-Հնդկաստան-Իրան եռանկյունու աջակցությամբ՝ անդամագրվելու ԲՐԻՔՍ-ին:

? ԲՐԻՔՍ-ի անդամ-պետություններն էին Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Այս տարի այն ընդլայնվել է՝ ներառելով նաև Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և ԱՄԷ-ն:

?Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերները ԲՐԻՔՍ-ի անդամ են:

? Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում: Այդ ամենի հետևանքն էլ միշտ մեզ վրա ավելի թանկ է նստում կամ ավելի թանկ է «վաճառվում»»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան