«Հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելը սրբապղծություն է»․ Արամ Մանուկյան
![]() 156 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 09:54 «Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Հիմնարար փաստաթուղթ, որը երբևէ որևէ մեկի կողմից վիճարկելու թեմա չի դարձել։ Այդ փաստաթուղթը ընդունվել է բացարձակ կոնսեսուսով՝ բոլոր քաղաքական ուժերը կողմ են քվեարկել դրան։ Այդպիսի 2-րդ փաստաթուղթ չկա»,-24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Բաքվի առաջ քաշած պահանջներին՝ ուղղված սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի հեռացմանը, որով սկիզբ է դրվել Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությանը։ «Հիմա մենք գալիս ենք մի կետի, որ անգամ այդ որակի ՝ միաձայն ընդուված փաստաթուղթը 34 տարի հետո կարող է վիճարկելի դառնալ։ Հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելը սրբապղծություն է, որովհետև ոչ մի այլ փաստաթուղթ ավելի ծննդական, ավելի հիմնադիր չէ, քան դա է։ Վիճարկելով այդ փաստաթղթի գոյությունը՝ դու վիճարկում ես քո ծնունդը, հոգևոր սկիզբը։ Դա նշանակում է՝ դու քո ծննդականի մեջ ուղղումներ ես մտցնում։ Նվաստացուցիչն այն է, որ դա դու անում ես ոչ թե ավելի լավ Հայաստան ունենալու նպատակով, այլ, ընդամենը հակառակորդի պահանջով։ Ուղղակի Ադրբեջանի պահանջն է «ղազագիր» ստորագրել»,-նշել է Մանուկյանը |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
