Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
291
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 10:42

Երևանի քաղքապետարանը հայտնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի– Խանջյան, Գր. Լուսավորչ– Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող․– Խանջյան, Աբովյան- Արամի փող., Նալբանդյան - Արամի փող.:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-գրված է հաղորդագրությունում։