Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Երբ ուտելիքից կվերածվենք սեղանի շուրջ նստածի, մարդիկ կգան մեր դուռը»․ Թևան Պողոսյան

«Երբ ուտելիքից կվերածվենք սեղանի շուրջ նստածի, մարդիկ կգան մեր դուռը»․ Թևան Պողոսյան
192
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 11:42

«2021թ․ Ռուսաստանը հայտարարեց, որ հայկական կողմը նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրով պարտավորություններ է ստանձնել և պետք է կատարի, հիմա հասկանում ենք, թե ինչ պարտավորությունների մասին էր խոսքը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման»,-24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Ռուսաստանն իր շահերն այստեղ տանելու է՝ օգտվելով Ադրբեջանի կամ Հայաստանի շահերի հնարավորությունները առաջ տանելուց։ Եթե զգա հայկական կողմը ուժեղացել է, իրենով կարող է առաջ տանել, ապա Հայաստանին է կողմ լինելու, կզգա Ադրբեջանն է՝ Ադրբեջանին։ Նույնն էլ անում է Ամերիկան, Ֆրանսիան, բոլորն են դա անում»,-24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Բլինքենը նկարագրել է միջազգային հարաբերությունները այնպես, որ դա ընթրիք է, պարզապես, դու կա՛մ սեղանի շուրջ նստած ես, կա՛մ էլ սեղանի ուտելիքն ես։ Հիմա, երբ որ մենք ուտելիքից կվերածվենք սեղանի շուրջ նստածի, մարդիկ կգան մեր դուռը։ Եկեք մտածենք, ոնց դրան հասնենք։ Այն ժամանակ բոլորը կգան, քեզ էլ կասեն՝ դու հլը կողք նստի հանգիստ, դու այս բանը ստեղծել ես, հերիք է, մնացածը մենք քո տեղը կանենք։ Բայց, եթե դու դա չես արել, դու ոչ մեկին պետք չես»,-նշել է Պողոսյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Երբ որ ուտելիքից կվերածվենք սեղանի շուրջ նստածի, մարդիկ կգան մեր դուռը»․ Թևան Պողոսյան