«Բելառուսը չի կարող Հայաստանում դեսպանատուն ունենալ»․ Արման Բաբաջանյան
![]() 265 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 13:18 «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գործընկերների հետ բողոքի ակցիա են իրականացրել Բելառուսի դեսպանատան դիմաց՝ պահանջելով փակել այն ՀՀ-ում։ «Բելառուսը ոչ միայն հիմա է անհարգալից վերաբերմունք ցուցաբերում մեր ժողովրդի, մեր պետության նկատմամբ, այլև այս պետությունը մասնակցել է 2020թ․ պատերազմի նախապատրաստությանը։ Որևէ պետություն, եթե ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք, նրա հետ մենք չենք կարող ունենալ դիվանագիտական հարաբերություններ։ Դա ինքնին արդեն հիմք է, որպեսզի մենք սկսենք գործընթաց և դադարեցնենք այս բռնապետական ռեժիմի հետ մեր հարաբերությունները, որովհետև այն պետությունը, ում հետ մենք չենք կիսում ընդհանուր արժեքներ և նպատակներ, մենք նրանց չենք կարող թույլ տալ մեր երկրում դիվանագիտական ծառայություն ծավալել։ Հայաստանին արտաքին քաղաքական գերատեսչության առաջին արձագանքը պետք է լինի մեր այս ակցիային և հայտարարությանը և քաղաքական ուժերի հորդորին՝ անմիջապես հրավիրել դեսպանին արտգործնախարարություն և խորհուրդ տալ նրան վերադառնալ Մինսկ՝ խորհրդատվության։ Բելառուսը չի կարող Հայաստանում ունենալ դեսպանատուն»,-ասել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
