«ԱԳՆ-ի պատասխանը Լավրովին մեկ նպատակ ուներ՝ մերժել ռուսական միջնորդությունը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 262 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 13:06 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Լավրովի հայտարարության և դրա հայկական արձագանքի մասին․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս ուղիղ տեքստով Երևանին մեղադրել է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ: -Այո, իսկապես հենց Նիկոլ Փաշինյանն է ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ու նա այդ փաստաթղթի 9-րդ կետի կատարումից հրաժարվել է ամենևին էլ ոչ այն պատճառով, որ սկզբունքորեն մերժել է, այսպես ասած, «միջանցքային» տրամաբանությունը: Հակառակ պարագայում, նա դրականորեն չէր արձագանքի արևմտյան հարթակներից հնչող գաղափարներին, որոնցում առաջարկվող լուծումները նույնիսկ ավելի վատն են, քան Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Փաշինյանը, ժամանակագրական առումով, ռուսական պլանից հրաժարվել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, որովհետև կարծել է, թե Ռուսաստանը «կործանվում» է և ժամանակն է թռչել «ռուսական գնացքից»: Այսինքն, Փաշինյանի խնդիրը միջանցքային տրամաբանությունը չէ, այլ դրա ռուսական վերահսկողությունը: -Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ հանուն եռակողմ հայտարարության 9-րդ կետից հրաժարման՝ զոհաբերել է Գորիս-Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը և Արցախը: -Եթե նույնիսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, Հայաստանը չի կարող միակողմանի հրաժարվել այդ փաստաթղթից, որովհետև հրադադարի կամ խաղաղության այլ փաստաթուղթ ձեռք չի բերել այլ հարթակում և ակնհայտորեն չի կարող casus belli-ի առիթ ստեղծել: -Սյունիքը հայ-ադրբեջանական հակամարտության մաս է դարձել ոչ թե այլոց դավադրության, այլ 44-օրյա պատերազմում մեր կրած ծանր պարտության հետևանքով: Միջանցքային խոսույթը դրա հետևանք.է: -ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Լավրովին մեկ նպատակ ուներ՝ մերժել ռուսական միջնորդությունը: Դա «նվեր» էր Ալիևին, որը Պուտինի առաջարկին համաձայնել էր՝ հենց Փաշինյանի «սկզբունքային» «ոչ»-ը կանխատեսելով: Դարձյալ «կառուցողական» Ադրբեջանի ֆոնին դրսևորվեց «սաբոտաժ» անող Հայաստանը: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
