Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ընկալումը, թե գյուղատնտեսությունը բատրակային աշխատանք է, պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան

«Ընկալումը, թե գյուղատնտեսությունը բատրակային աշխատանք է, պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան
194
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 14:00

«Չնախատեսված կանգառ Լուսառատում, բնակիչների հետ քննարկեցինք գյուղի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը»,-գրել է Փաշինյանը:
Գյուղացիները խոսել են խաղողի մթերման հետ կապված խնդիրներից․ «Տարիներով խնդրում ենք ձեզ խաղողագործներով հավաքվեք, միություն ձևավորեք, որ ընդունողների հետ միասնական ձայնով կարողանաք խոսել»,-ասել է Փաշինյանը՝ ի պատասխան գյուղացիների բողոքի։ «Մեկը պայմանավորվում է իր խաղողը թանկ է վաճառում, մյուսը՝ էժան։ Ասում եք՝ էս պրոբլեմը կա, էս պրոբլեմը կա, էս պրոբլեմը կա, մենք էլ ասում ենք՝ շատ լավ, էս պրոբլեմի լուծումը էս ա, էս մեկինն էլ էս ա, ասում եք՝ մեռնեմ քեզ, չի լինի, բա մենք ի՞նչ անենք, արի իմ տեղը կանգնի, ասա ինչ անենք։ Պետք է խաղողի սորտերի բաշխումը փոխվի, պետք է գյուղատնտեսությունը, այգեգործությունը, անասնապահությունը փոխվի։ Մեր ընկալումը, թե գյուղատնտեսությունը բատրակային աշխատանք է, որ մարդը պետք է տառապի, չարչարվի՝ ձեռքերն ու երեսը ճաքած, պետք է փոխվի»,-ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան