«Բարբարոսները ոչնչացնում և յուրացնում են մեր հինավուրց մշակույթը»․ Վարդան Ոսկանյան
![]() 164 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 17:36 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը, բռնազավթելով Հայաստանի սրբազան տարածքները, անողոքաբար կռվում է նաև հայկական քաղաքակրթության դեմ՝ ոչնչացնելով կամ փորձելով յուրացնել մեր ժառանգությունը։ Երբ ԽՍՀՄ-ը երկրորդ աշխարհամարտի արդյունքներով գրավեց և իրեն կցեց Արևելյան Պրուսիայի գերմանական հողերը, ոչ մեկի մտքով չի անցել, դիցուք, այդտեղ ծնված Կանտին հռչակել պրուս, այլ ոչ թե գերմանացի փիլիսոփա կամ Արևելյան Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիքսբերգի (Կալինինգրադ) մայր տաճարը համարել պրուսւական, այլ ոչ թե գերմանական մշակույթի կոթող։ Մինչդեռ Բաքվի բարբարոսական վարչախումբը դա անում է հայկական Արցախում՝ հնարավոր ամեն ինչ, առանց խտրության, փորձելով ներկայացնել «աղվանական», իսկ իրեն պատմական Աղվանքի, իբր, ժառանգորդ։ Հայկական դիմումները կամ բողոքներն՝ ուղղված «միջազգային հանրություն» կոչեցյալին, անօգուտ, պատկերավոր ասած, «լացի» դրսևորումներ են միայն, քանի որ հայկական քաղաքակրթության կոթողների փրկությունը մեկն է՝ Արցախի վերաազատագրումը, և դրանց վերադարձն իրենց իրական տիրոջը, քանի որ սա նաև քաղաքակրթական առաքելություն է՝ առաքելություն, որին Հայաստանին ստիպում են գնալ նաև բարբարոսները՝ ոչնչացնելով, պղծելով և յուրացնելով մեր հինավուրց մշակույթը։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
