Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Դատարանի որոշմամբ կկասեցվեն Առուշանյանի լիազորությունները

Դատարանի որոշմամբ կկասեցվեն Առուշանյանի լիազորությունները
247
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 14:42

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է 24Նյուզ-ը։
ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը լրատվականին հայտնել է, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։ «Այստեղից հետևում է, որ Առուշանյանն արդեն Գորիսի համայնքապետ լինել չի կարող։

Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»»,-գրում է 24-ը։

Այս թեմայի շուրջ լրատվականը փորձել է զրուցել Առուշանյանի հետ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։