«Բաքվում Պուտինի քննարկման առանցքային հարցերից է եղել Վրաստանը»․ Հակոբ Բադալյան
![]() 231 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 16:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պուտինի Բաքու այցի առնչությամբ, ուշադրության առարկա պետք է լինի նաև այն, որ Ադրբեջանից վերադարձին նա ժամանել է Հյուսիսկովկասյան գոտի՝ Կաբարդինա-Բալկարիա, Հյուսիսային Օսիա-Ալլանիա, Չեչնիա: Ընդ որում, նշվում է, որ Պուտինը տասնամյակից ավելի չի եղել այդտեղ: Նա որոշել է իջնել Մոսկվա վերադարձի ճանապարհի՞ն: Հազիվ թե: Այդ պարագայում կլինեն ժամեր, մինչդեռ Պուտինը մնացել է ավելի երկար և այցելել երեք դաշնային սուբյեկտ: Դա պարզապես «ճանապարհին իջնելու» հարց չէ: Կարծում եմ, այստեղ առանցքային նպատակներից մեկը Վրաստանն է և այդ իմաստով, հյուսիսկովկասյան՝ Վրաստանին սահմանակից սուբյեկտներ Պուտինի այցը Ադրբեջան այցի շարունակությունն է: Ըստ իս, Բաքվում Պուտինի քննարկումների առանցքային հարցերից մեկը եղել է Վրաստանը, որտեղ հոկտեմբերին լինելու է խորհրդարանի ընտրություն, ընդ որում բավականին վճռորոշ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նշանակության ընտրություն: Կարծում եմ, որ Պուտինը փորձել է Ադրբեջանին կամ դիմել Վրացական երազանքին աջակցելու, կամ առնվազն ընդդիմությանը չաջակցելու ակնկալիքով: Իսկ Ադրբեջանի այդ իմաստով ունի ազդեցության ռեսուրս: Ի՞նչ դեր է հատկացված հյուսիսկովկասյան գոտուն, միարժեք բարդ է ասել: Գուցե դարձյալ աջակցության, իսկ հնարավոր է ընդհուպ պլան Բ-ի, եթե Արևմուտքին հաջողվի Վրաստանում իրականացնել իշխանափոխություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
