Վերջին օրերին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք

Վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 180 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են Լիբանանից, թռել են Իսրայելի տարածք, մեկ իսրայելցի վիրավորվել է հարձակումների հետևանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
«Երեկ (օգոստոսի 20-ին) եղել է ավելի քան 130 արձակում, իսկ այսօր (օգոստոսի 21-ին)՝ ավելի քան 50 արձակում, դրանք հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումներ են, որոնք հատել են սահմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Դրանցից շատերը կալանվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մի քանիսը հասել են իսրայելական բնակավայրեր՝ առաջացնելով հրդեհներ, եղել են նաև ուղիղ հարվածներ տներին, այսօր մեկ իսրայելցի ստացել է միջին ծանրության վնասվածքներ»,- շարունակել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ Իսրայելի հյուսիսում բնակիչներ չկան, քանի որ նրանք տարհանվել են 10 ամիս առաջ։
Ռազմական ներկայացուցչի խոսքով՝ իսրայելական բանակը շարունակում է «հարվածել «Հեզբոլլահի ենթակառուցվածքին» և «վերացնում է այս ահաբեկչական խմբավորման զինյալներին»։ Մասնավորապես, «խոցվել են արմատականների «զենքի պահեստները», հավելել է նա։

Խոշոր հրդեհ՝ շինանյութի պահեստում
6814:48
Հարավային Կորեայում տղամարդն առևտրի կենտրոնում 8 մարդու է դանակահարել
17312:30
«Իսրայելը Նյու Յորքից Թել Ավիվ ժամանած ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդում է ստացել». #i24News
20311:12
ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել (տեսանյութ)
21910:18
Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ մարմին
166Երեկ, 20:06
Բաթումիում կառուցվող երկնաքերում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
332Երեկ, 13:42
Փարիզի ամենահին շուկաներից մեկը հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է (տեսանյութ)
469Երեկ, 13:30
Անզգուշաբար քացախաթթու խմած 2 տարեկան երեխան մահացել է
215Երեկ, 13:00