Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական». Ռուբեն Մխիթարյան

«Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական». Ռուբեն Մխիթարյան
158
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 21:42

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին մի քանի ամիսն իմ անունը հայտնվում է շատ հարգելի մարդկանց անունի կողքին, իսկ բովանդակությունը հետևյալն է, որ ես կուսակցական եմ դառնում, կուսակցություն եմ բացում, կուսակցական եմ բուծում և այլն:
Խնդրում եմ ընդունեք սա՝ որպես շարունակություն և հավելյալ պարզաբանում չենթադրող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:
Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական: Կուսակցություն ստեղծելու ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ գործի մեջ չկամ: Ընդհանրապես, այս փուլում Հայաստանի քաղաքականությունն իր թե իշխանությամբ, թե ընդդիմությամբ ինձ հետաքրքիր չեն:
Ինձ, իհարկե, հուզում է իմ պետության ու իմ ազգի ճակատագիրը և ես, իհարկե, շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքացիական գործունեությունը: Բայց դա, ինչպես և նախկինում, անելու եմ միմիայն ԻՄ ԽՂՃԻ, ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐԻ ԵՒ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊՐԻԶՄԱՅԻՑ ԵԼՆԵԼՈՎ:
Այսքանը: Մուզիկանտ չզբաղվել ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ԲՈՌՇԱԾ պոլիտիկայով: ՊաչեմԳը»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան