Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գուրգեն Արսենյանը պատրաստվում է մեծ շուքով տոնել իր` նոր պաշտոնի նշանակումը

Գուրգեն Արսենյանը պատրաստվում է մեծ շուքով տոնել իր` նոր պաշտոնի նշանակումը
128
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 22:12

Գործարար, ոչ վաղ անցյալում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այժմ արդեն՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պատրաստվում է տոնել իր նոր նշանակումը։

«Երկիր»-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանն այդ իրադարձությանը նվիրված մեծ հավաքույթ է կազմակերպելու։
Օգոստոսի 23-ին, երեկոյան, նա պատրաստվում է մեծ շուքով տոնել իր դեսպան նշանակվելը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։