«Վրաստանի խորհրդարանի ընտրությունը շատ կարևոր նշանակություն կունենա Կովկասի համար»․ Հակոբ Բադալյան
![]() 112 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 11:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանի ընտրությունն իսկապես շատ կարևոր նշանակություն կունենա Կովկասի համար: Ավելին, ըստ երևույթին այդ ընտրության արդյունքը շատ ավելի մեծ նշանակություն կունենա Կովկասի համար, քան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրությունը: Սա իհարկե ասում եմ մի փոքր հարաբերականությամբ, որովհետև մեծ հաշվով իհարկե ԱՄՆ դիրքորոշումն է լինելու Վրաստանում իրադարձությունների առանցքային կատալիզատորներից մեկը, հետևաբար՝ կախված դիրքորոշումից, ձեավորվելու է նաև քաղաքական արդյունքը: Այդ իմաստով, վերստին ուշադրություն եմ հրավիրում ոչ անհայտ Ջեյմս Օ Բրայանի այն հայտարարությանը, որ արել էր Կոնգրեսում՝ Միջին միջանցքի հետ կապված: Օ Բրայանը ասել էր, որ կա իհարկե Վրաստանի ճանապարհը, սակայն իրենք Միջին միջանցքի հիմնական երթուղի դիտարկում են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիան: Սա իհարկե ունի մի քանի պատճառահետևանքային շերտ: Եվ այստեղ հարց կարող ենք տալ, արդյո՞ք դրանցից մեկն էլ այն չէ, որ ԱՄՆ կամ դիտարկում է Վրաստանի «կորուստ», կամ դիտարկում է Վրաստանի բավական տևական անկայունություն: Հետևաբար, այստեղից էլ կարող ենք եզրակացնել, որ Վրաստանում խորհրդարանի ընտրության միջավայրն ու հետագա զարգացումները որոշակիորեն կախված են նաև այն հանգամանքից, թե որքան մոտ կարող է լինել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին: Այստեղ է նաև Պուտինի Բաքու այցի նպատակներից և Ալիևի ակնկալիքներից առանցքայիններից մեկը՝ չպայմանավորվել այդ երթուղու հարցում, չընդունել ԱՄՆ առաջարկները, որովհետև այդ երթուղու բացակայությունը այդուհանդերձ լինելու է Վրաստանի հարցում ԱՄՆ-ին որոշակի կաշկանդող գործոն, հաշվի առնելով, որ այդ պարագայում Վրաստանում անկայունությունը կփակի Միջին միջանցքի նույնիսկ այդ «երակը», ինչը կլինի լուրջ խնդիր Եվրոպայի համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
