«Հովիվների պակաս կա, դրա համար չեն կարողանում զարգացնել ոչխարաբուծությունը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 489 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 11:54 Այսօր կառավարությունը հաստատել է ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։ Հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը նկատեց՝ գյուղատնտեսության մեջ չենք կարողանում արդյունավետության խնդիրը առաջ մղել․ «Ոչխարաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց այդպես էլ չենք կարողանում մեր քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա, փոխարենը մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է ներմուծումը, մասնավորապես՝ գառների, որոնք որոշ ժամանակ հետո արտահանվում են։ Հարց է ծագում, եթե էդ պրոցեսը կա, ինչի՞ տեղում չենք այդ ամենը կազմակերպում։ Այս հարցերի պատասխանները երբեմն անսպասելի են։ Ծիլքար գյուղում ինձ ասացին, որ հովիվների պակաս կա, դրա համար չեն կարողանում զարգացել ոչխարաբուծությունը։ Մենք այսօր տարբեր տեղերում ենք այս պրոբլեմի հետ բախվում։ Շատ կարևոր է նաև գների մասին մեր ընկալումները։ Մարզեր այցերի ժամանակ հաճախ կաթի գների մասին հարց են բարձրացվում, ինձ ուղարկել են ՀՀ-ում և եվրամիությունում 2023 թվականի կաթի գների համեմատականը, և ինձ համար զարմանալիորեն պարզվեց ՀՀ-ում և եվրամիությունում կաթի գները եղել են համամտելի, ՀՀ-ում ինչ-որ պահ նաև բարձր է եղել։ Երկու զուգահեռ գործոն կա, առաջինը՝ 150 դրամի դեպքում 10 լ կաթը 1500 դրամ է, 20 լ –ը՝ 3000 դրամ։ Դա մի ուղղություն է, որ կաթի քանակի միջոցով պետք է եկամտի հարցը լուծել»,-ասաց Փաշինյանը։ |

«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան
6811:24
«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան
19900:30
«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան
303Երեկ, 23:48
«Էժան ռուսական էներգիան ավարտվեց 2022-ին, հետդարձի ճանապարհ չկա». Մակրոն
249Երեկ, 21:57
«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
227Երեկ, 10:24
Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
662Երեկ, 00:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
272Երեկ, 00:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
53310.02.2026, 11:16
