«Էդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու»․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես հայտնել էինք 2024 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում օրենսդրական փոփոխությունները, համաձայն որոնց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։
Այսօր կառավարության նիստի ժամանակ երկար քննարկվեց օրենսդրական փոփոխությունը, գերատեսչությունների ղեկավարները պատասխանեցին Փաշինյանի հարցերին՝ մանրամասնելով սպասվող փոփոխությունները։ «Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունը աշխատի։ Պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում մեր հարգելի տաքսու վարորդները պետք է մասնակցություն ունենան։ Էդ 20 դրամը, որ պետք է վճարեն, դրանով պետք է ճանապարհներ կառուցվեն, երթևեկության անվտանգություն ապահովվի և այլն, այդ թվում՝ իրենց համար հաճախորդներ ապահովենք»,-ասաց Փաշինյանը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10016:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
127813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132411.08.2026, 21:04