«Հեծանվից ու խաշլամայից վեր կյանք կա, դա լուրջ պետություն ունենալն է»․ Վահե Հովհաննիսյան
![]() 226 Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 14:42 «Խաշլամայի, հեծանվի ու «ֆեստիվառ»-ի ալտերնատիվը դրանք ծաղրելն ու ձեռ առնելը չէ։ Ցանկացած միջին կրթական ցենզ ունեցող մարդ հասկանում է, որ սա տրագիկոմեդիա է, և քաղաքական էլիտաների խնդիրը բովանդակություն առաջարկելն է»,-168-ի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Պետք է ստեղծվեն քաղաքական միավորներ, ժողովրդին բացատրեն, որ հեծանվից դուրս կյանք կա, խաշլամայից վեր կյանք կա, «թողեք հանգիստ ապրենք»-ի միակ ձևը դա լուրջ պետություն ունենալն է»,-ասաց Հովհաննիսյանը՝ փորձելով նկարագրել մեր շուրջը տիրող իրականությունը․ «Դրսի հայացքից մեր բնութագրումը հետևալն է․ պատերազմից 4 տարի է անցել, ժողովուրդը չի կարողանում ոտքի կանգնել։ Ունենք հասարակություն, որը ոչնչից չի վիրավորում, որին հրեշավոր փաստեր ես ասում՝ չի խելագարվում։ Հասարակություն է, որ այսքան կորուստներից հետո համատարած մտածում է արտագաղթելու մասին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքական միավորներ և ծրագրեր են պետք՝ վերականգվելու և ժողովրդին «խաշլամայի» ու «հեծանվի» օրակարգից դուրս բերելու համար։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
