Ռուսաստանում նավթի պահեստն արդեն ութ օր է` այրվում է

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթի պահեստում բռնկված հրդեհը, որը սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, շարունակվում է արդեն ութերորդ օրն անընդմեջ։
Տեղական թելեգրամ-ալիքները հրապարակում են լուսանկարներ, որոնցում ծխի սյուները տեսանելի են նավթի պահեստի տարածքից շատ հեռու։ Պրոլետարսկի նավթային պահեստում բռնկված հրդեհը մարելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 18-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Պրոլետարսկ քաղաքի մոտակայքում գտնվող նավթի պահեստում, որը գտնվում է Դոնի Ռոստովից մոտ 165 կմ հարավ-արևելք։
Ինչպես հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, հրդեհն առաջացել է հակաօդային պաշտպանության կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներից, որոնք ընկել են դիզելային վառելիքի պահեստավորման կետի վրա։ Հրշեջներն սկսել են մարել կրակը, գրում է Գոլուբևը, բայց շուտով ստիպված են եղել դադարեցնել, քանի որ անօդաչու սարքերը երկրորդ անգամ են հարձակվել նավթի պահեստի վրա։
Պրոլետարսկի շրջանի ղեկավար Վալերի Գորնիչի խոսքով՝ նավթի պահեստի տարածքում կա 74 ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 5000 խորանարդ մետր տարողությամբ։

Ռուսաստանի ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
106Երեկ, 21:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել (տեսանյութ)
300Երեկ, 16:19
Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
222Երեկ, 15:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
170Երեկ, 13:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
129Երեկ, 12:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
212Երեկ, 12:12
ԱՄՆ-ում ծննդյան խնջույքը վերածվել է հրաձգության․ տուժել է 11 մարդ (տեսանյութ)
363Երեկ, 09:37
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
18927.09.2026, 21:24