«Սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր համապետական ծրագրով:
Մեր առաջարկների մեջ կային նաև փոքր ու միջին բիզնեսին վերաբերող կետեր, որոնք առնչվում էին նաև տաքսի ծառայություններին և անհատ վարորդներին:
Մենք 2023-ի օգոստոսին զգուշացնում էինք տաքսիստներին, որ մեկ տարի անց սպասվում է հարկային բեռի ավելացում, որը մինչև 2026 թվականը անկանխիկի դեպքում ամեն ուղևորափոխադրումից նախատեսելու է գանձում 4 տոկոսի չափով, կանխիկի դեպքում՝ 5 տոկոսի չափով:
Հիմա բոլորը փաստի առաջ են կանգնել, քանզի դանակը ոսկորին է հասել, այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում սպասվում են թանկացումներ:
«Մայր Հայաստանի» առաջարկները հիմա էլ են արդիական և տաքսիստների պատրաստակամության դեպքում հիմա էլ է հնարավոր այդ առաջարկները կյանքի կոչել: Հակառակ դեպքում սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն ու բիզնեսի հետևից կընկնեն, ինչպես որ ուզում են ՀՀ քրեական օրենսգիրքը փոխելով դա անել և կալանքի սպառնալիքի տակ դնել գրեթե բոլոր բիզնեսմեններին:
Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում խաբեց իրեն հավատացողներին: Ներառյալ տաքսիստները, որոնց խոստանում էր արագաչափերի ու տեսախցիկների վերացում, ինչպես նաև հարկային բեռի թեթևացում: Արեց ճիշտ հակառակը»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10016:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
127813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132411.08.2026, 21:04