«Ես հրաժարվում եմ այդ միջոցառմանը մասնակցելուց». ԱԺԲ անդամ
![]() 259 Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 09:54 Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամ Կառա Չոբանյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա հավաքի վերջում Բագրատ սրբազանը հայտարարեց, թե սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության օրն է, և միջոցառում է լինելու եկեղեցու բակում։ Ցավում եմ, որ Արցախի հարցը Հայկական հարցի մաս համարող սրբազանը դեռ չի հանգել այն եզրակացությանը, որ հենց Արցախի անկախության կեղծ թեզն ու քաղաքականությունն են Արցախի կորստի և մեր այսօրվա աղետալի վիճակի պատճառը։ Որպես Արցախի միացման կողմնակից և Արցախը Հայաստանի անբաժանելի մաս համարող՝ ես հրաժարվում եմ այդ միջոցառմանը մասնակցելուց և հորդորում եմ գաղափարակից ընկերներիս նույնպես չմասնակցել։ Այդ սև սեպտեմբերի երկուսը չի կարելի մոռանալ, բայց մենք դա պիտի հիշենք որպես արհավիրքի օր՝ զուտ դասեր քաղելու և նման սխալներ չանելու համար, ոչ թե միջոցառումներով նշելու։ Գուցե սրբազանի համար այդ օրը պարզապես առիթ է ևս մի անգամ Արցախը հիշելու, բարձրաձայնելու, որ մենք չենք հրաժարվում Արցախից, բայց դրա մասին բարձրաձայնելու այլ առիթներ կարելի է գտնել, ոչ թե աղետի օրը տոնական միջոցառումով նշել»: Աղբյուրը` Կառա Չոբանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
