«Արդեն երկրորդ անգամ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 352 Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 17:12 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ն Երևանին մահաբեր զենք չի մատակարարել ոչ ուղղակիորեն, ոչ էլ երրորդ կողմերի միջոցով»,- այսօր ադրբեջանական «Report» գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան «Caliber.az»-ի հերթական ապատեղեկատվության։ Դեսպանատնից նշել են, որ ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունությունն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով։ Երևանում ԱՄՆ դեսպանատունն էլ իր հերթին էր մոտ մեկ ամիս առաջ ժխտել ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Բայց փաստն այն է, որ այդ ժխտումներից հետո որևէ բան ադրբեջանական քաղաքականության ու դրանից բխող քարոզչության մեջ չի փոխվելու»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
