«Կառավարությունը հերթական հակասահմանադրական օրինագիծն է գաղտագողի շրջանառում». Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հարգելի ՀՀ տարածքում գործող բիզնեսի ներկայացուցիչներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ կառավարությունը գաղտագողի հերթական հակասահմանադրական օրինագիծն է շրջանառում և մոտ ժամանակներս մեր գլխին հերթական պատուհաս օրենքը կկոտրեն։
Խոսքը գնում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխության մասին, որով տնտեսվարողները պետք է իրենց բիզնես տարածքներում, գրասենյակներում, խանութներում և ամենուր տեղադրեն օնլայն տեսախցիկներ 24 ժամյա աշխատանքային ռեժիմով և այդ տեսախցիկներին հասանելիություն տրամադրեն ոստիկանության աշխատակիցներին, որոնք կվերահսկեն մեր ամեն քայլը։
Այս հակասահմանադրական օրինագծով խախտվելու է մեր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և բիզնեսի առևտրային գաղտնիքը։ Մեծ վտանգ է առաջացնելու քիբեր անվտանգության առումով, որի արդյունքում թշնամական երկրները կարող են օգտագործել այդ տեսախցիկները։ Ֆինանսական առումով մարդիկ պետք է գնեն այդ տեսախցիկները, որը ևս հավելյալ բեռ է լինելու տնտեսվարողների համար, իսկ այն բիզնես տարածքներում, որտեղ գործունեության համար անհրաժետ չէ ինտերնետ կապ, ստիպված պետք է դառնան ինտերնետ աբոնենտ, տեսախցիկը միացնելու համար, և ամսական կտրվածքով վճարեն հավելյալ ինտերնետի վճարը։
Այս հակասահմանադրական օրինագծերի վերջը չի երևում, հիշենք, թե ինչպես հակասահմանադրական օրենսդրական փոփոխությամբ բռնաբարեցին Բանկային Գաղտնիքի մասին օրենքը...
Կարծում եմ, որ ամեն գնով պետք է կանգնեցնել այս հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շարանը, հակառակ պարագայում ՀՀ-ում բիզնես դաշտը ուղղակի քար ու քանդ կանեն այս իշխանությունները։
Հ.Գ. Չմոռանալով նաև կոռուպցիոն մեխանիզմները՝ չի բացառվում, որ այդ ներքին ինֆորմացիան հասանելի չի դառնա երրորդ անձանց և չի օգտագործի շանտաժների համար»։

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
334Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
351Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
155Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
24420.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
80518.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
82118.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
50817.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
46017.09.2026, 15:12