Ռուսաստանը պատմական ռեկորդ է սահմանել արդյունաբերական թափոնների քանակով

Անցյալ տարի Ռուսաստանում արդյունաբերական թափոնների ծավալը հասել է ռեկորդային 9,3 միլիարդ տոննայի՝ 3 տոկոսով կամ 262 միլիոն տոննայով գերազանցելով 2022 թվականի ցուցանիշը: Այս թվերը FinExpertiza-ն հաշվարկել է Rosprirodnadzor-ի տվյալների հիման վրա։ Ընդ որում, ամբողջ երկրում նման թափոնների միայն 40%-ն է վերամշակվում, իսկ մի շարք շրջաններում չեն կարողանում հաղթահարել դրա հոսքը, գրում է Ведомости-ն։
Ամենախնդրահարույց իրավիճակն ստեղծվել է Կոմիում, Չեչնիայում, Կամչատկայի երկրամասում, Պրիմորիեում և Կալմիկիայում։ Ըստ FinExpertiza-ի նախագահ Ելենա Տրուբնիկովայի՝ այստեղ վերամշակված արդյունաբերական թափոնների զանգվածը 20 կամ ավելի անգամ պակաս է գոյացած զանգվածից, իսկ նախորդ ժամանակաշրջաններում կուտակված թափոնները հայտնվում են հեռացման վայրերում:
Արդյունաբերական թափոնների հիմնական գեներատորներն են եղել Կեմերովոյի մարզը (4,1 միլիարդ տոննա), Յակուտիան (860,4 միլիոն) և Կրասնոյարսկի երկրամասը (548,6 միլիոն տոննա):
Արդյունաբերական թափոնների հիմնական գեներատորներն են եղել Կեմերովոյի մարզը (4,1 միլիարդ տոննա), Յակուտիան (860,4 միլիոն) և Կրասնոյարսկի երկրամասը (548,6 միլիոն տոննա):
Առավելագույն ծավալը՝ 6 մլրդ տոննա կամ բոլոր ձեռնարկությունների թափոնների 64,9%-ը գոյանում է ածխի արդյունահանման արդյունքում։ Հակառեյթինգում երկրորդ տեղը զբաղեցնում է մետաղական հանքաքարերի արտադրությունը՝ 2,3 մլրդ տոննա, կամ 24,6%։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
157416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201610.11.2026, 19:37