Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Խայտառակությունների շարքը շարունակվում է». Գագիկ Համբարյան

«Խայտառակությունների շարքը շարունակվում է». Գագիկ Համբարյան
203
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 11:24

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Մեր Սահմանադրության փոփոխության հարցը բացի նրանից, որ Ալիևը Նիկոլին հրամայել է քննարկել իր մանկալավիկ-չինովնիկների հետ, հիմա էլ քննարկում են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները...
Այո՛, հենց այդպես... Հպարտ ժողջանի նոր Սահմանադրությունը քննարկում են եկրու թուրք, որոնք էլ որոշելու են, թե ինչ է իրենից ներկայացնելու Էրմենիստան վիլայեթը...
Ի դեպ, Անկարան և Բաքուն այս քայլով նաև տապալեցին Նիկոլի կողմից շուտափույթ կերպով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, ստորագրման ծրագիրը, ինչպես նաև Նիկոլի հիմար փորձերը տարանջատելու հայ- թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական «հարաբերություններից». Անկարան պարզ հասկացրեց Նիկոլին, որ մինչև Բաքուն «դաբրո չտա», ինքը որևէ քայլ չի անի Հայաստանի թրքամետ նվաստացումներին ընդառաջ...»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան