«Մինչդեռ մեզ մոտ քննչական կոմիտեն գրոհում է հայկական բրենդների վրա»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Wall Street Journal-ի, 2018 թվականին Մակրոնը Դուրովին հրավիրել է լանչի և առաջարկել Տելեգրամի գրասենյակը տեղափոխել Փարիզ։
Երբ Տելեգրամը ֆինանսական խնդիրների առաջ էր կանգնած, Դուբայի շեյխերը Դուրովին տրամադրել են 1.1 միլիարդ դոլարի արտոնյալ վարկ։ Ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես պահանջել են Տելեգրամի գրասենյակը տեղափոխել Դուբայ, ինչը և կատարվել է։
Տեսեք, թե ինչպես է գլոբալ մրցակցություն գնում ՏՏ ոլորտի համար՝ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ։
Մինչդեռ, մեզ մոտ պետության առաջին դեմքի գրասենյակի նախաձեռնությամբ քննչական կոմիտեն գրոհում է հայկական բրենդերի վրա։ Հատուկ գրասենյակի համակարգիչները բռնագրավում են, որպեսզի ընկերության աշխատանքը խափանվի և փակվի։ Կողքից էլ սատելիտ-զոմբիներն են ֆլեշմոբ կազմակերպում՝ «ջնջեք հայկականը»։
Ինչո՞ւ չի կարող հակառակը լինել։ Ինչո՞ւ չենք կարող ունենալ առաջին դեմք, որը Արարատը հայկականության սիմվոլ համարելով՝ Մակրոնի օրինակով լանչեր կկազմակերպի հայկական ՏՏ և ոչ միայն ՏՏ բրենդերի հիմնադիրների հետ, ու կաշխատի, որ հայկականը մասշտաբայնանա և ավելի գլոբալ դառնա»։

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
181Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
207Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
109Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
20420.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
74918.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
76318.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
49117.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
44317.09.2026, 15:12