Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կարող եմ ենթադրել, որ մանրամասները ցանկացել եք թաքցնել»․ Աննա Ավետիսյան

«Կարող եմ ենթադրել, որ մանրամասները ցանկացել եք թաքցնել»․ Աննա Ավետիսյան
224
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 17:00

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարա՛ն, ոչ պրոֆեսիոնալի՞զմ է ծախսերի վերաբերյալ հստակ գրված հարցին թռուցիկ պատասխան տալը, թե՞ միտում կա էդպես պատասխանելու։
Իմ գրությանն ուղղված ձեր պատասխանից կարող եմ ենթադրել, որ մանրամասները ցանկացել եք թաքցնել, իսկ թե ինչի՞ համար՝ դա ևս դժվար չէ ենթադրել։
Սակայն մի հարց ևս ուշադրութուն է գրավում, ո՞նց է ստացվել, որ տարեկան հաշվետվության մեջ նույն այգու բարեկարգման համար ծախսված գումարը այլ է, իսկ գրության պատասխանի մեջ՝ այլ»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան